Վաշինգտոնում ԱՄՆ-ի ուժայինները փորձել են ներխուժել Վենեսեուելայի դեսպանատուն
Այս գիշեր ամերիկյան ուժայինները փորձել են ներխուժել Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատուն: Պատճառն այն է, որ արդեն մեկ ամիս է, ինչ դեսպանատանն ապաստանել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մի քանի կողմնակիցներ:
Այն բանից հետո, երբ Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատան աշխատակիցները հեռացել էին Ամերիկայից, գործող նախագահի մի քանի կողմնակիցներ տեղափոխվել էին դեսպանատան շենք, որպեսզի այն չբնակեցվի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմնակիցներով:
Արդեն մի քանի օր է՝ ամերիկյան ոստիկանությունը կոչ է անում դեսպանատան բնակիչներին՝ ազատել շենքը: Դեսպանատան շենքի մոտ մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքվել, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում նախագահ Մադուրոյին և դեսպանատանն ապրողներին: