Ռմբակոծություններ Սիրիայում. զոհվել է 5 երեխա
Սիրիայում վերջին մի քանի օրերին գրոհայինների կողմից ինտենսիվ գնդակոծվում է Սկալբիա քաղաքը: Այս մասին տեղեկանում ենք ռուսական լրատվական կայքերից:
Դրա հետևանքով հինգ երեխա է զոհվել, վեցը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Բացի այդ ևս երկու մեծահասակ է զոհվել:
Գրոհայինները ռումբեր են արձակել բնակելի տների և տեղի եկեղեցու ուղղությամբ:
Նախորդ գիշեր ռմբակոծվել են նաև Լաթաքիա, Համա և Հալեպ քաղաքների որոշ շրջաններ: