«Փաշինյան հանցագործ», «Քոչարյան մարդասպան». ակցիա՝ հանուն և ընդդեմ Քոչարյանի (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության Ավան-Նոր Նորքի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական գործով դատական նիստը:
Երեկ, դատարանի առաջ հավաքվել էին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և բողոքի ակցիա էին իրականացնում: Այսօր, մայիսի 14-ին, Քոչարյանի աջակիցներին ընդդեմ ակցիա են կազմակերպել քաղաքցիներ, ովքեր վստահ են, որ Մարտի 1-ի գործով մեղավոր է Քոչարյանը:
Ոստիկանությանը առայժմ հաջողվում է հեռավորություն պահել հանուն և ընդդեմ ակցիաների մասնակիցների միջև:
Վերջիններս, սակայն, չեն դադարում վիրավորական վանկարկումներ անել և մեկը մոյւսին անվանել սադրիչ: Նրանք շարունակում են բացականչել՝ «Փաշինյան հանցագործ» և «Քոչարյան մարդասպան»:
Մանրամասները՝ տեսանյութում