ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետ
Մամուլ

«168 ժամ». Հեմոդիալիզի գնումների հայտնի քրեական գործում շրջանառվում է նաև Սամվել Ալեքսանյանի անունը

«168 ժամ» թերթը գրում է.

«Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հեմոդիալիզի գնումների հայտնի գործընթացում, պարզվում է, շրջանառվում է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը:

Այն երկու ՍՊԸ-ներից մեկը, որոնց նկատմամբ ապրիլի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, 168.am-ին հասած հավաստի տեղեկություներով՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունն է: Հիշեցնենք, այս երկու ընկերությունների նկատմամբ քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել արհեստականորեն համապատասխանեցված տեխբնութագրերով արված ստվերային գործարքները գնումների գործընթացում:

Արդյունքում՝ հեմոդիալիզի սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են 3 բժշկական հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով:

Հիշեցնենք, 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեռեւս մարտ ամսին ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը կանխազգալով դեպքերի զարգացող սցենարը՝ իր աշխատակազմին հրահանգել էր՝ արագ ավարտել հեմոդիալիզի սարքավորումների հետ կապված մութ պատմությունների ուսումնասիրությունները: Մարտի սկզբին նա ամբողջական փաթեթով հանդերձ եղել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ:

Նկատելով, որ համապատասխան ցուցումներ չկան, ՊՎԾ բացահայտումները կառավարության ղեկավարի կողմից անարձագանք էին մնացել, հաջորդ քայլին Դավիթ Սանասարյանը դիմել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազին:

Նույն թղթապանակը՝ հեմոդիալիզի բժշկական սարքավորումների ներկրման եւ պետության հետ մութ գործարքների բացահայտումներով հանդերձ, իր ինքնապաշտպանության համար նա հանձնել էր ՀՀ գլխավոր դատախազություն:

Այդ ընթացքում էր, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ՊՎԾ պաշտոնյաների նկատմամբ հայտնի քրեական գործում կտրուկ շրջադարձ եղավ, եւ, ինչպես տեղեկացրել էինք, սլաքներն ուղղվեցին այլ պաշտոնատար անձանց ուղղությամբ: Շատ չանցած՝ ազատ արձակվեցին ՊՎԾ երկու աշխատակիցները՝ Գոռ Խաչատրյանը եւ Սամվել Ադյանը, ինչպես նաեւ՝ Սամվել Ադյանի հետ փոխկապակցված կալանավոր, «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվեց երկրից չհեռանալու մասին ստորագրություններով: Գլխավոր դատախազությունը, իհարկե, պատճառաբանեց, թե՝ «որոշումն ընդունվել է այս անձանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու եւ քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով», սակայն, երբ այս դեպքերին զուգընթաց պրոցեսներ զարգացան, հանկարծ քրեական գործում ներգրավվեց նաեւ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ մեղադրյալի կարգավիճակով, պարզ դարձավ, որ այս թեման ենթաշերտեր ունի:

Չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ հնչեղություն ստացած քրեական գործի նյութերում արծարծվում է նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունը: 600 մլն դրամի հասնող գործարքի մասին, որում ակնհայտ իրավական խախտումներով նախապատվություն է տրվել «F…» ընկերության կոնկրետ մոդելի ապրանքին, վարկած կա, որ տեղյակ է եղել նաեւ նախարար Արսեն Թորոսյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում