Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ Սուրենյանց

Գնացել եք Բրյուսել, որ ի՞նչ անեք. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԳՆԱՑԵԼ ԵՔ ԲՐՅՈՒՍԵԼ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՔ

Այսօր պարզվեց, որ Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը չի մասնակցելու Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ:

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են այսօր և դրանց գագաթնակետն ու ամենակարևոր միջոցառումը հենց այդ համաժողովն է, որից, փաստորեն, Հայաստանի վարչապետը բացակայելու է:

Առնվազն տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը ողջ հոբելյանական ծրագրից ներկա է գտնվելու միայն այսօր երեկոյան Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից կազմակերպվելիք տոնական ճաշկերույթին և համերգին, իսկ քաղաքական միջոցառմանը՝ ընդլայնված ձևաչափով բարձր մակարդակի կոնֆերանսին, Հայաստանը վաղը ներկայացված կլինի ընդամենը արտգործնախարարի մակարդակով:
Այս պահին կարող եմ ենթադրել այս քայլի երեք հիմնական պատճառ, որոնցից և ոչ մեկը սակայն չի արդարացնում Հայաստանի վարչապետի վաղվա բացակայությունը:

Վարկած N1:

Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է Պեկին և ժամերի խնդիր ունի: Իհարկե, այս այցը նույնպես կարևոր կլինի, հատկապես “Մեկ ճանապարհ: Մեկ գոտի” ֆորումին բացակայելուց հետո: Սակայն չի կարելի մի գործընկերոջ հետ հարաբերություններ կառուցել մյուսի քթի տակից ամենակարոևր միջոցառումից բացակայելով: Կարելի էր ավելի լավ աշխատել այցերի ժամանակացույցի և արարողակարգի վրա և խուսափել այս մեծ անախորժությունից, որը կարող է նստվածք թողնել Բրյուսելում:

Վարկած N2:

Նիկոլ Փաշինյանը չի մոռացել և չի ներել Յունկերին իր Բրյուսելյան այցի մամլո ասուլիսի կեսից գնալու փաստը, և այս անգամ որոշել է մասնակցել միայն Տուսկի միջոցառմանը, իսկ Յունկերինը՝ բաց թողնել: Չեմ ուզում հավատալ, որ այս վարկածը իրականության հետ աղերս ունի, քանզի կվկայի ԵՄ-Հայաստան հարաբերություններում շատ խորը և համապարփակ կնճիռների մասին:

Վարկած N3:

Վերջին շաբաթներին շատ է խոսվել ԵՄ-Ադրբեջան նոր ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախաստորագրման մասին, որի առնչությամբ ես բարձրաձայնել եմ նաև անհանգստություններ՝ կապված Արցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ձևակերպումների հետ: Եթե վաղը հայտարարվի այս համաձայնագրի նախապատրաստման ավարտի մասին և պարզվի, որ մեր կառավարությանը չի հաջողվել ԵՄ-ից ստանալ Արցախի հարցով Հայաստանի պայմանագրի հետ համադրելի և նույնական ձևակերպումներ, ապա գուցե Նիկոլ Փաշինյանը որոշել է բացակայել այս միջոցառումից և ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունն ու տհաճությունը բարդել արտգործնախարարի վրա: Սակայն, եթե պարզվեց, որ սա է իրականությունը և Հայաստանի այսօրվա կառավարությանը չի հաջողվել ամրապնդել մեր, դեռևս 2017 թվականի նոյեմբերին տարած դիվանագիտական հաղթանակը, ապա այս խմորը մեկ է, դեռ շատ ջուր կքաշի:
Թվարկածս միայն վարկածներ են, և լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ բացատրրի հայ հասարակությանը այս թյուրիմացության իրական պատճառները, որը չի համապատասխանում և համահունչ է չէ Հայաստան-ԵՄ տարիների ընթացքում ձևավորված հարաբերություններին»: