Ես որոշել եմ մտնել «քաաքականություն». Նազենի Հովհաննիսյանը հումորային տեսանյութ է հրապարակել
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հումորային հոլովակ է հրապարակել, որում ծաղրել է այն մարդկանց, ովքեր չտիրապետելով որոշակի մասնագիտական հմտությունների՝ մտնում են քաղաքականություն:
«Երբ մի տառի պակասությունը փոխում է ամբողջ իմաստն ու ոչ կոմպետենտ մասնագետները դառնում պատուհաս»,- գրել է Հովհաննիսյանն՝ օգտագործելով «մի քիչ ջրիկանանք», «պավլիկ յա լյուբլյու տեբյա», «just հարևան», «nazeni hovhannisyan», «jokes» (կատակներ) հեշթեգերը: