Արսեն Ջուլֆալակյանի պատկառելի ունեցվածքը (տեսանյութ)
Ազգային ժողովի պատգամավոր , մարզիկ, Ջուլֆալակյանը, իր ներկայացրած հայտարարագրում որպես անշարժ գույք գրանցել է 2 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն և 1 հողամաս:
Որպես շարժական գույք՝ գրանցված է MERCEDES-BENZ ML 350 մոդելի ավտոմեքենա:
ԱԺ պատգամավորը գրանցել է 3 փոխառություն՝ հետևյալ արժեքներով՝
1 մլն դրամ,
2 մլն դրամ,
100 հազար դոլար:
Արսեն Ջուլֆալակյանի դրամական միջոցները կազմել են`
50 հազար դոլար,
50 հազար եվրո,
2 մլն դրամ:
Եկամուտները կազմել են գույքային իրավունքներից ստացված 600 եվրո և 450 հազար դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և այլ եկամուտներից:
Պատգամավորի կինը՝ Հերմինե Ղազարյանը ունեցվածքի հայտարարագիր դեռևս չի ներկայացրել:
Տեսանյութը՝ Zham.am-ի