Ջուլիան Ասանժի իրերը կհանձնվեն ԱՄՆ
Էկվադորի ղեկավարությունը որոշել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին հանձնել Ջուլիան Ասանժին պատկանող անձնական իրերն ու փաստաթղթերը: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ կուղարկվեն Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մնացած Ասանժի հեռախոսները, համակարգիչը, կրիչները և մի շարք փաստաթղթեր:
Բացի այդ, որոշվել է խուզարկություն կատարել դեսպանատան այն սենյակում, որտեղ շուրջ 6 տարի բնակվել է WikiLeaks-ի հիմնադիրը:
Հիշեցնենք, որ ապրիլին Էկվադորի դեսպանատունը որոշել էր Միացյալ Թագավորությանը հանձնել Ասանժին, ում վեց տարի առաջ ապաստան էր տվել: