Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ցույց են անում դատարանի բակում (լուսանկարներ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիան են կազմակերպել դատարանի դիմաց։ Նրանք պահանջում են ազատ արձակել երկրորդ նախագահին։
Քոչարյանի աջակիցները Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայր իրենց հետ բերել են «Քաղբանտարկյալ #1», «Արդար դատաքննություն, No_ Vendetta», «Լևոն Տեր–Պետրոսյանին դատապարտել անհապաղ» պաստառներ։
Նրանք փորձեցին մտնել նիստերի դահլիճ, սակայն անվտանգության աշխատակիցները նրանց ներս չթողեցին՝ պատճառաբանելով, թե ներսում այդքան տեղ չկա։