Մենք հավատում ենք, որ Ռոբերտն այնքան ազնիվ է, որ ոչ մի վախենալու բան չունի և լինելու է ազատության մեջ. Բելլա Քոչարյան (տեսանյութ)
Իհարկե, դժվար օրեր են, դժվար ամիսներ են, բայց մեր ընտանիքն այսպիսի մի հիմք ունի՝ մենք չենք սիրում արտահայտել մեր դժգոհությունները մեր հուզմունքները: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը:
«Իհարկե սա մեծ պրոբլեմ է, և մեր ընտանիքն այսօր գտնվում է ոչ բարի պայմաններում, բայց մենք գիտենք, որ վերջում ճշմարտությունը միշտ հաղթում է: Մենք հավատում ենք, որ Ռոբերտն այնքան ազնիվ է, այնքան ճիշտ են եղել իր գործունեության տարիները, որ ինքը ոչ մի վախենալու բան չունի: Այն կեղծիքի հավաքույթը շատ հեշտ իր կողմից և ընդհանրապես օբյեկտիվության կողմից կոչնչանա»,- նշեց Քոչարյանը:
Նա հույս հայտնեց, որ Քոչարյանը կլինի ազատության մեջ, քանի, որ ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը ճշմարիտ է:
«Ես հավատում եմ, որ Ռոբերտը լինելու է ազատության մեջ, որովհետև ինքը ճշմարիտ է և ինքը հաղթահարելու է այն վիճակը, որի մեջ ընդգրկվել է առանց հիմունքների, առանց պատճառի»:
Մանրամասները՝ տեսանյութում