Էդեն Ազարի տեղափոխությունը «Ռեալ» գրեթե կայացած է
Ոմանք արդեն հոգնել են այս վերնագրով նյութերից, իսկ ոմանք էլ անհամբեր սպասում են, որ վերջապես այս վերնագրի կողքին պիտի ավելանա պաշտոնական բառը։ Սակայն փաստը մնում է փաստ, որ գործարքն ընթացքի մեջ է և մանրամասները սպորտային մամուլին հայտնի չեն։
Եվ ահա իսպանական սպորտային կայքերը նշում են, որ Ազարն արդեն Մադրիդում իրեն բնակարան գնել է և նա կապրի Ռաֆայել Վարանի ու Կարիմ Բենզեմայի հարևանությամբ։
Ըստ որոշ կայքերի էլ՝ Եվրոպալիգայի եզրափակչից հետո մեկ շաբաթվա ընթացքում արդեն պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։