Մարի Լը Պենը Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել հրաժարական տալ
Ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարի Լը Պենը Եվրոպական խորհրդարանի ընտրություններն անվանել է «Էմանուել Մակրոնի վստահության հանրաքվե»:
Լը Պենի խոսքով՝ եթե Մակրոնի գլխավորած «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը չհաղթի Եվրոպական խորհրդարանի ընտրություններում, ապա Մակրոնը ճիշտ կանի՝ հետևի Շառլ դը Գոլի օրինակին և հրաժարական տա:
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ամեն ինչ կանի, որպեսզի Լը Պենի գլխավորած կուսակցությունը չհաղթի «այդ ճակատագրական» ընտրություններում:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ընտրությունները կանցկացվեն մայիսի 23-ից 26-ը: