Զանգվածային ձերբակալություններ և կայքերի արգելափակումներ Ղազախստանում
Ղազախստանում արդեն մեկ ամիս է, ինչ պարբերաբար քաղաքական ակտիվիստների են ձերբակալում, երկրում սահմանափակվել է նաև մի շարք սոցիալական կայքերի օգտագործումը:
Հերթական ձերբակալությունները տեղի են ունեցել մայիսի 9-ին. այդ օրը արգելափակվել էին նաև Facebook, Instagram և Youtube կայքերը, ինչպես նաև երկրի քաղաքացիները չէին կարող մուտք գործել որոշ լրատվական կայքեր:
Կայքերի արգելափակումը տևել է գրեթե մեկ օր: Պաշտոնական որևէ տվյալ չկա ձերբակալվածների թվի վերաբերյալ, միայն հայտնի է, որ ձերբակալություններ են տեղի ունեցել Ալմա-Աթա և Նուրսուլթան (Աստանա) քաղաքներում: