«Ըհը, հասանք Քյավառի փախլավային․ դե մի հատ փախլավա տվեք»․ Փաշինյանին հորդորեցին․ «22 շերտ ա, դուխով կեր» (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառում մասնակցում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի շրջանակներում բացված ցուցահանդես վաճառքին:
Մոտենալով տաղավարներից մեկին, որտեղ քաղցրավենիք էր մատուցված, Փաշինյանն ասաց․ «Ըհը, հասանք Քյավառի փախլավային… դե մի հատ փախլավա տվեք»։
Երբ նրան տվեցին փախլավան, Փաշինյանն ասաց․ «Հենց սենց ձեռով ուտե՞մ»։ Ստանալով դրական պատասխան՝ կրկնեց հարցը․ «Հենց սե՞նց»:
Նրան արձագանքեցին․ «Այո, 22 շերտ ա, համով ա, դուխով կեր»։
Մանրամասները՝ տեսանյութում