«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստին ցանկանում է գնել «Յուվենտուս»-ը
Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիի ծառայություններով սկսել է հետաքրքրվել Թուրինի «Յուվենտուս»-ը։ Այս մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից։
Իտալական ակումբը ցանկանում է Ումտիտիին գնել, ով էլ առաջիկա տարիներին լիարժեք կփոխարինի թիմի վետերան պաշտպաններ Ջորջիո Կյելինիին կամ Լեոնարդո Բոնուչիին։
Իտալական ակումբը սկսեց հետաքրքրվել ֆրանսիացու ծառայություններով այն պահի սկսած, երբ իսպանական սպորտային մամուլը գրեց, որ կատալոնական ակումբը կվաճառի 10 ֆուտբոլիստի, այդ թվում` Ումտիտիին։