«Ամեն ինչ կանեմ նրա համար». Մարսելոն խոսել է Զինեդին Զիդանի մասին
Մադրիդի «Ռեալ»-ի ու Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոն խոսել է թիմի մարզիչ Զինեդին Զիդանի մասին։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական հեղինակավոր AS սպորտային պարբերականից։
Նա, մասնավորապես, նշել է․ «Ուրախ եմ, որ Զիդանը վերադարձավ նորից Ռեալ։ Զիդանին սիրում են բոլորը։ Շատ անգամներ եմ ասել, որ ամեն ինչ կանեմ նրա համար»։
Մարսելոն նաև ընդգծել է, որ Զիդանը անհավանական մարզիչ է, ով կարճ ժամանակում կարողացավ այդպիսի հաջողություններ գրանցել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարսելոն և Զիդանը առանձնազրույց են ունեցել, որից հետո Մարսելոն որոշել է չհեռանալ թիմից։