Տարօրինակ դեպք՝ Նյու Յորքի օդանավակայանում․ մուսուլմանական հագուստով կինը, ում կանգնեցրել են, եղել է Մադոննան (ֆոտո)
60-ամյա Մադոննան հայտնի է օդանավակայանում իր հետ պատահած սկանդալային դեպքերով։ Այս անգամ Մադոննան Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայան է գնացել մուսուլմանական հագուստով։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Քանի որ նրա դեմքն ամբողջությամբ փակ է եղել, օդանավակայանի աշխատակիցները կանգնեցրել են նրան և նա ստիպված հանել է փարաջան։ Մուսուլմանական հագուստի տակ Մադոննան կրել է իր սովորական հագուստները։
Օդանավակայանի աշխատակիցները զարմացել են, երբ տեսել են, որ մուսուլմանական հագուստով մարդն իրականում Մադոննան է։