Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ունեցել են իրենց 4-րդ երեխային
38-ամյա Քիմ Քարդաշյանն ու 41-ամյա Քանյե Ուեսթը ծնողներ դարձան 4-րդ անգամ։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Ռեալիթի շոուի աստղն ու ռեփերը պատմել են, որ իրենց երեխային լույս աշխարհ է բերել սուրոգատ մայրը։ Այդ ուրախ լուրի մասին Քիմը հայտնել է իր թվիթերյան միկրոբոլգում։
Երբ աստղային զույգն իմացել է, որ իրենց երեխան ծնվում է, նրանք շտապել են հիվանդանոց։
Դեռևս հայտնի չէ, թե երեխային ինչ են անվանել Քիմն ու Քանյեն։