Ջեֆֆ Բեզոսը ներկայացվել է լուսին զբոսաշրջիկներ տեղափոխող տիեզերանավը
Amazon-ի սեփականատեր Ջեֆֆ Բեզոսը ներկայացրել է տիեզերանավը, որը պետք է օգտագործվի լուսնի գաղութացման գործընթացում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Սարքն անվանվել է Blue Moon։ Բեզոսը ղեկավարում է տիեզերական Blue Origin ընկերությունը, որը նախապատրաստվում է լուսին զբոսաշրջիկներ ուղարկելուն։
Տիեզերանավի ներկայացումը եղել է փակ և հրավիրված են եղել միայն տիեզերագետներն ու լրագրողները։ Հավելենք, որ սարքի ստեղծման աշխատանքները տևել են ավելի քան 3 տարի։