Նեյմարը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի աստղ Նեյմարը ցանկանում է ամռանը հեռանալ ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք ֆրանսիական սպորտային կայքերից։
Եթե ամիսներ առաջ Նեյմարը նշել էր, որ կշարունակի իր մրցելույթները ֆրանսիական ակումբում, ապա հիմա նա մտափոխվել է, քանի որ նրան հիմա այդքան էլ դուր չի գալիս փարիզյան թիմը։
Դեռ չկան նորություններ այն մասին, թե որ ակումբ է ցանկանում տեղափոխվել նա։
Հավելենք, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը։