Արտակարգ դեպք «Դոմոդեդովո» օդանավակայանում․ Ուղևորի պայուսակում գտնվել է 2-րդ աշխարհամարտի չպայթած ական
Մոսկվայի «Դոմոդեդովո»-ի օդանավակայանում չվերթից հեռացրել են ուղևորին, ում պայուսակում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ական։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Անվտանգության ծառայության աշխատակիցներն ուղևորի պայուսակում գտել են Երկրորդ աշխարհամարտից մնացած ական։ Մասնագետներն առգրավել են ականը և այժմ այն ուսումնասիրվում է»։
Ականը եղել է հակահետևակային և չպայթած։ Այժմ ոստիկանությունը ցանկանում է ուղևորից ճշտել, թե նա ո՞րտեղից է վերցրել այդ ականը և ո՞րտեղ էր ցանկանում տեղափոխել այն։