Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր

Ռոդնինայի անվան դպրոցի անվանափոխումը վիրավորա՞նք է Կրեմլին

Երևանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը անվանափոխվեց:

Ճակատագրի հեգնա՞նքն է, թե՞ այստեղ էլ կա քաղաքական հաշվարկ, սակայն անվանափոխությունը եղավ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցից հետո ու Պուտինի՝ Հայաստան աշնանը կատարելիք այցից առաջ: Արդեն իսկ հնչել են կարծիքներ այն մասին, թե քայլը սխալ էր ու կարող է ունենալ բավականին տհաճ հետևանքներ հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ խորհրդային գեղասահքի լեգենդը, որն այժմ ՌԴ Պետդումայի պատգամավոր է, այցելեց Բաքու ու մասնակցեց Ադրբեջանում կազմակերպված, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանության հիշատակի միջոցառումներին: Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ հայկական կողմի ընդվզումն այս առումով, առնվազն դիվանագիտական դիլետանտություն էր:

Ոչ մի տեղ գրված չէ, որ Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության պատմության հարցում պետք է ունենա հայամետ դիրքորոշում կամ պաշտպանի հայկական կողմի շահերը: Սակայն հստակ գրված է, որ Մոսկվան որևէ հարցի հանդեպ պետք է ունենա ռուսամետ դիրքորոշում, ինչը թելադրվում է նաև ռուսաստանցի պաշտոնյաներին, փորձագետներին, վերլուծաբաններին: Իրինա Ռոդնինան ռուսական շահերը ներկայացնող անձ է: Որպես այդպիսին, նրա համար Ղարաբաղյան հակամարտության պատմության մեկնաբանությունների առումով հավասարազոր արժեք ունեն ինչպես հայկական կողմի տեսակետները, այնպես էլ ադրբեջանական: Մոսկվան ունի բարձր մակարդակի հարաբերություններ և՛ Երևանի հետ, և՛ Բաքվի: Այս տեսանկյունից ելնելով, որևէ կերպ զարմանալի չպետք է համարել Ռոդնինայի մասնակցությունը Բաքվի միջոցառմանը:

Բացի այդ, Մոսկվայում որպես գլոբալ քաղաքական ուժային կենտրոնի, գործում են բազմաթիվ լոբբիստական հիմնադրամներ, որոնք նախկին սովետական տարածքում այս կամ այն պետության շահերն են ներկայացնում ու այն, որ Ռոդնինան մասնակցել է ադրբեջանական իշխանության կազմակերպած միջոցառմանը, գոնե ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ակնարկից պարզ էր, որ արդյունք է նման լոբբիստական հիմնադրամի աշխատանքի: Ճիշտ դիվանագիտության դեպքում նույն Ռոդնինային կարելի էր բերել Հայաստան՝ հայամետ միջոցառման մասնակցելու համար, և ոչ թե դեմարշ քայլեր կատարել:

Ու բացի այդ, երբ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատվիրակություն կազմած գնում է Արցախ ու խոսում խաղաղասիրությունից, բնական է, որ արդեն իսկ այդ քայլով առաջ բերելու էր Բաքվի համարժեք գործողություն գնալու՝ այսպես անվանենք՝ նախանձախնդրությունը:

Ուստի, այստեղ արդեն ռուսահայ կապիտալով կառուցված դպրոցի անվանափոխությամբ վրեժ լուծելը առնվազն նման է երեխայական խռովկանության: Բացի այդ, պուտինյան վարչակազմը, ինչպես նկատում ենք, բավական նախանձախնդիր է խորհրդային ժառանգության հանդեպ: Ռոդնինան խորհրդային սպորտի լեգենդ է ու այս քայլն արդեն որոշակիորեն վիրավորանք է հենց Կրեմլին:

NEWSPRESS.am