Դեվիդ Բեքհեմը զրկվել է վարորդական իրավունքից՝ ղեկին հեռախոսով խոսելու համար (տեսանյութ)
Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Բեքհեմին մոտ կես տարով զրկել են մեքենա վարելու իրավունքից, քանի որ անգլիացին իր Bentley մեքենայով ընթանալիս խոսել է հեռախոսով։
Այդ դրվագը տեսախցիկների կողմից ֆիքսվել է 2018 թվականի նոյեմբեր ամսին։
Բեքհեմն ընդունել է իր մեղքը և այդ ամենից զատ նա կտուգանվի մոտ 1000 ֆունտ ստերլինգ գումարով։