Ելույթի ժամանակ Ֆիլիպինների ղեկավարի վրա խոշոր խավարասեր է բարձրացել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ուսին հսկա խավարասեր է բարձրացել, երբ վերջինս ելույթ է ունեցել երկրի սենատում:
Համացանցում հայտնված տեսագրությունից պարզ է դառնում, որ նախագահ Դուտերտեն չի էլ նկատում թե ինչպես է խավարասերը բարձրանում իր ուսին: Երբ նախագահի օգնականը նկատում է, արագ մոտենում է նախագահին ու փորձում նրա ուսից ցած նետել խավարասերին:
Այդ անհարմար պահը մոռանալու համար նախագահը կատակում է, որ խավարասերին իր մոտ էին ուղարկել ընդդիմության ներկայացուցիչները: