ԱՄՆ-ն իր ստեղծած նոր զենքը կիրառել է Սիրիայում և Իրաքում
Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ ամերիկյան ռազմական ուժերը նոր «նինձյա-հրթիռ» են ստեղծել և արդեն մի քանի անգամ օգտագործել են ռազմական գործողությունների ժամանակ:
Աղբյուրի փոխանցմամբ` զենքն օգտագործվել է 2017 թվականին Սիրիայում, Իրաքում, Յեմենում, Սոմալիում: The Wall Street Journal պարբերականը փաստում է, որ նոր R9X հրթիռն արձակելիս չի պայթում, այլ ընկնում է նշանակետի վրա՝ մեծ անցքեր բացելով տանիքների, մեքենաների մեջ:
Բացի այդ, ըստ տեղեկությունների, հրթիռի վրա ամրացված են վեց մեծ, սուր կտրող ծայրեր, որոնց հրթիռի վայր ընկնելուց առաջ պոկվում են գլխիկից և պտտվելով իրենց շուրջը եղած ցանկացած բան կտրատում են:
Պաշտոնապես «նինձյա-հրթիռի» վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն տրամադրել: