Գագիկ Ծառուկյան մանդատը պահելու խնդիր չունի (տեսանյութ)
Ի՞նչ մանդատը պահելու խնդիր, սպասում ենք իրավապահների որոշմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իրեն մանդատից զրկելու մասին դատախազություն ուղարկված փաստաթղթերին, որոնք փոխանցվել են ՀՔԾ:
«Ես չգիտեմ՝ ինչ է ընթանում, պարոն վարչապետն ասաց, որ հարցը տված է իրավապահ մարմիններին, համապատասխան կնայեն, ըստ օրենքի, ըստ կետի կպատասխանեն»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Հարցին, թե մանդատը պահելու խնդի՞ր կա, Ծառուկյանը պատասխանեց. «Ի՞նչ մանդատը պահելու խնդիր, ասեցի սպասում ենք իրավապահների որոշմանը»: