Անտոնիո Կոնտեն մոտ է իտալական հեղինակավոր ակումբը գլխավորելուն
Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն մոտ է «Ինտեր»-ը գլխավորելուն։ Այս մասին տեղեկանում ենք իտալական հեղինակավոր Sky Sports պարբերականից։
Կայքը նշում է, որ միլանյան ակումբն ու Կոնտեն մոտ են այս հարցի շուրջ համաձայնություն գալուն։ Այլ մանրամասներ չեն հայտնում։
Հիշեցնենք, որ Կոնտեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլան»-ն ու «Ռոմա»-ն։