Կոուտինյո, Ումտիտի, Մալկոմ․․. ամռանն իսկական արտագաղթ է սպասվում «Բարսելոնա»-ից
Կատալոնական «Բարսելոնա»-ում ամռանը սպասվում են լուրջ փոփոխություններ։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից։
Թիմի ղեկավարները ցանկանում են արմատապես փոխել կազմը և արդյունքում մոտ 10 ֆուտբոլիստ կհանվի վաճառքի։ Ֆուտբոլիստների ցանկում են Ֆելիպե Կոուտինյոն, Սամուել Ումտիտին, Մալկոմը, Յասպեր Սիլեսենը, Կևին Պրինց Բոատենգը, Ջեյսոն Մուրիլիոն, Ռաֆինյան, Ռակիտիչը, Դեմբելեն և Ալկանտարան։
Ընդգծենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ նմանատիպ փոփոխություն է սպասվում նաև Մադրիդի «Ռեալ»-ում։