Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնում

Ալեն Սիմոնյանն աճել է. արդեն լրագրողներին է ցուցումներ տալիս

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին թվացել է, որ եթե ճիշտ ժամանակին, արագ կողմնորոշվելու և համապատասխան մարդկանց կողքին հայտնվելու շնորհիվ կարողացել է մուտք գործել քաղաքականություն և դառնալ նաև Ազգային ժողովի փոխնախագահ, ուրեմն իրեն ամեն ինչ կարելի է։

Սիմոնյան Ալենը, չունենալով լուրջ զբաղմունք, նախ Հայաստանի պետական օրհներգը ցանկացավ փոխել, և եթե նրան դա թույլ տրվեր, հաջորդ վայրկյանին արդեն կմտածեր դրոշի գույները փոխելու մասին։

Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանն ազգի բոլոր հոգսերը հոգացել-վերջացրել է, ուստի այժմ այլ բան, քան մարդկանց խորհուրդներ տալ՝ չի մնում։

Սիմոնյանն արդեն սկսել է լրագրողներին ցուցումներ տալ, թե այս կամ այն նախկին պաշտոնյային ներկայացնելիս ինչ բառեր ընտրեն, կամ ընտրե՞ն, թե՞ ոչ։

Պետական ինստիտուտների նկատմամբ ամենատարրական հարգանք չունեցող սույն երիտասարդն արգելում է լրագրողներին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս օգտագործել նախագահ բառն այնպես, ինչպես իր քաղաքական թիմը հասարակությանը կոչ էր անում տեղեկատվություն ստանալ բացառապես Ազատություն ռադիոկայանից և Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ»-ից։ 

Սիմոնյանն ասում է, որ նրանք երբևիցե ընտրված նախագահներ չեն եղել, այստեղ այդ չափանիշներով առաջնորդվելու պարագայում մոռանալով իր քաղաքական կնքահոր՝ Փաշինյանի քաղաքական կնքահորը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Խնդիրն այն չէ, որ Ալեն Սիմոնյանի գրագիտությունն իրեն թույլ չի տալիս գիտակցել պետական ինստիտուտների, դրանց դերի և նշանակության կարևորությունը, այլ այն, որ եթե Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին նախագահ չպետք է ասեն այժմ, ապա մի տարի անց Ալեն Սիմոնյան քաղաքական գործչից ոչինչ չի մնա՝ իր անբովանդակության պատճառով։

Եթե Սիմոնյանը քարոզում է պետական ինստիտուտի նկատմամբ անարգանք և ցանկանում, որ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հիշեն որպես հանցագործների և ոչ նախագահների, ապա պետք է պատրաստ լինի, որ մեկ տարի անց իր մասին առհասարակ որևէ հիշատակում չի լինի․ նա որպես հայտնի մանիպուլյատոր և էժանագին PR-իստ՝ կմնա պատմության թավշլա աղբանոցում։

Եվ ուրեմն՝ կարգի՛ հրավիրեք Ալեն Սիմոնյանին:

Պարտավորեցրեք հարգել պետական ինստիտուտները, «պլինտուսի» մակարդակից մի փոքր վերև բարձրանալ և աճել ի վերջո․ դա է պարտավորեցնում հասարակությունն ու հարկատուների շնորհիվ ստացած բարձր աշխատավարձը։

NEWSPRESS.am