Ռուս ֆուտբոլիստներ Կոկորինն ու Մամաևը դատապարտվեցին 1․5 տարի ազատազրկման
Ռուս հայտնի ֆուտբոլիստներ Պավել Մամաևն ու Ալեքսանդր Կոկորինը մեղավոր ճանաչվեցին Մոսկվայի դատարանում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նրանք, ինչպես նաև Կոկորինի եղբայրը, մեղադրվում են խուլիգանության և անկարգությունների մեջ։ Դատարանը որոշեց Կոկորինին դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Մամաևին՝ 1 տարի 5 ամիս ազատազրկման։
Հավելենք, որ Ալեքսանդր Կոկորինը խաղում էր «Զենիթ» ակումբում, իսկ Մամաևը՝ «Կրասնոդար» ակումբում։