Թրամփը գործի է անցնում. նա նոր պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ստորագրել, ըստ որի՝ նոր պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ: Ըստ այդ որոշման՝ արգելվում է իրանական մետաղների հանքարդյունաբերությունն ու արտադրությունը:
Խոսքը վերաբերվում է այն գործարարներին, ովքեր Իրանում զբաղված են մետաղների արդյունահանմամբ կամ զբաղվում են իրանական մետաղների առևտրով: Թրամփը զգուշացրել է, որ շարունակելու դեպքում նրանց ԱՄՆ-ում գտնվող ակտիվները կարող են սառեցվել:
Հիշեցնենք, որ մինչ այդ Իրանը հայտարարել էր, որ այլևս չի կատարելու «Միջուկային համաձայնագրով» սահմանված մի քանի կետեր, ինչին մի
քանի տարի առաջ մեծ հանքերի գնով հնարավոր էր եղել հասնել: