Դուբինկով խփել եմ, ինձ քֆուր տվեց, չդիմացա. առանձնակի դաժանությամբ սպանության մանրամասները (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 9-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մաիսիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շահումյան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մարիամ Ասատրյանն էր։
Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նրա մարմի վրա կան բազմաթիվ վնասվածքներ։ Մինչ դիակի զննություն էր կատարում դատական բժիշկը, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ Մ. Ասատրյանին սպանել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Օհանյանը, ում էլ կարճ ժամանակում հայտնաբերել են։
Որպես կասկածյալ՝ Հ. Օհանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Հրապարակված տեսանյութում Օհանյանը պատմել է դեպքի մանրամասները.
«Ավտոյի շուշեքը ջարդեցի, դռները բացեցի, հանգցրի ավտոն, սկորոստի դրեցի, իրան դուբինկով խփել եմ, դուբինկեն ընկել ա մի յանի վրա: Եկա ավտոյի մոտ, որ ժեմչուկը վեկալեի, քֆուր տվեց, հայհոյեց ինձ: Էլ չդիմացա, ձեռիս տակ մի հատ շլանգ ընկավ, մեկ էլ կլյուչը, դրանով եմ հարվածները հասցրել: Հետո համ խոսացել եմ, համ հարվածել եմ»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում