Նիկոլ Փաշինյանի երեխաներն Արցախից տեսանյութ են հրապարակել (ֆոտո, վիդեո)
Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ր նրա տիկինը՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ մեկնել է Արցախ:
Վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Ինսթագրամի "Story" բաժնում տեսանյութ է հրապարակել քույրերի և եղբոր՝ Աշոտի մասնակցությամբ, որը մակագրել է «Վերամիավորում»:
Ավելի վաղ, ինքը՝ Փաշինյանը ևս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր երեխաների լուսանկարը՝ Արցախի սիմվոլ համարվող «Մենք ենք մեր սարերը» արձանի ֆոնին: Հրապարակած լուսանկարին կից Փաշինյանը գրել էր.
«Շնորհավորում ենք հայ ժողովրդին եւ առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով:
Սիրելի՚ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ:
Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ»: