Մարսելոն չի հեռանա Մադրիդի «Ռեալ»-ից
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու Մարսելոն առանձնազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից։
Երկկողմանի զրույցից հետո, մարզիչն ու պաշտպանը եկել են ընդհանուր հայտարարի, և բրազիլացի պաշտպանը հավաստիացրել է, որ չի հեռանա «Արքայական ակումբից»։
Մարսելոյի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Յուվենտուս»-ը, և թուրինցիները սպասում էին հարմար պահի, որպեսզի սկսեն բանակցությունները բրազիլացու հետ։