Հայաստանի «Անմահ գնդի» քայլերթը (ուղիղ)
«Անմահ գնդի» քայլերթը Երևանում մեկնարկել ժամը 13:00-ին՝ Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից: Քայլերթի մասնակիցներն, ինչպես նախորդ տարիներին, իրենց հետ տանում են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:
«Հայաստանի Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության քայլերթին մասնակցում են Հայաստանի ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերաններ և այլոք:
«Անմահ գունդ» խորագրով քայլերթը Հայաստանում անցկացվում է չորրորդ տարին անընդմեջ։