Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին (տեսանյութ)
2018 թվականի ամռանը ԱԱծ-ն հայտնաբերել է, որ Մարտի 1-ի գործի հետ կապված որոշ փաստաթղթեր չկան: Այդ մասին «Հաղթանակի զբոսայգում» կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ ղեկավար ԱՐթուր Վանեցյանը, սակայն ավելի ոչինչ չհայտնեց:
«Ծառայողական քննություն է ընթանում, և այն բոլոր հարցերին կպատասխանի»,- ասաց ԱԱԾ պետը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն՝ հեղափոխությունից առաջ նախկին իշխանութունների կողմից ԱԱԾ-ում նյութերի ոչնչացման մասին.
«Ես չեմ ուզում ասել՝ ինչ արդյունքի կբերի, բայց նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում: Եվ դա ծանր հանցագործություն է, որովհետև դրանք միայն իրե՞նց են վերաբերել»:
Մանրամասները՝ տեսանյութում