Էռնեստո Վալվերդեն կհեռացվի պաշտոնից․ Marca
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կհեռացվի իր պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական հեղինակավոր Marca սպորտային պարբերականից։
Պարբերականը նշում է, որ կատալոնական թիմի ղեկավարները գոհ չեն Վալվերդեից, ում գլխավորությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ իսպանական ակումբը խայտառակ պարտություն է կրում Չեմպիոնների լիգայում։
Դեռևս չեն նշվում այն թեկնածուների անունները, ովքեր կարող են փոխարինել նրան։
Հավելենք, որ Վալվերդեն իր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ երկարաձգեց փետրվարին։