Բացառիկ լուսանկարներ՝ Արցախյան պատերազմից ու Շուշիի ազատագրումից (ֆոտոշարք)
Շուշիի ազտագրումից անցել են երկար տարիներ, սակայն մինչ օրս քաղաքն իր սրտում պահում է պատերազմի հետքերն ու վերքերը։ Երբեմն անհնար է լինում հավատալ, թե ինչպե՞ս կարելի էր ազատագրել այս քաղաքը։ Սակայն երբ հասկանում ես, որ քաղաքի համար կռվողները հայ զինվորներն են, ովքեր արդեն դարեր շարունակ աշխարհին հայտնի են որպես հզոր ռազմիկներ, ընդունում ես, որ քաղաքի ազատագրումը տրամաբանության սահմաններում է։
Քաղաքի ազատագրման մասին կան բազմաթիվ պատմություններ, փաստեր, սակայն մեր անցյալի, մեր պատմության վերջին փառավոր հաղթանակի խոսուն վկաներն են լուսանկարները, որոնք մինչ օրս շատանում են, ավելանում, ի հայտ են գալիս նոր կադրեր, որոնք ցույց են տալիս պատերազմի ևս մեկ կողմը։
Այդ լուսանկարներում երևում է պատերազմի դառնությունն ու արցունքները, երևում են հաղթանակի ոգով լցված տղաներն ու պատերազմի դաշտից վահանի վրա վերադարձած մարտիկները։
Լուսանկարները ցույց են տալիս այլ իրականություն, մարդկային հոգեբանությունն ու անցյալում ավարտված պատերազմի քարացած դրվագները։ Այդ լուսանկարներում հայկական ոգին է, ուժն ու գեղեցկությունը։ Այդ լուսանկարները պատերազմի լուռ վկաներն են, որոնք ևս մեկ անգամ հիշեցնում են մեզ, որ իրականում եղել է կատաղի կռիվ, որտեղ զոհասեղանին դրված էր կյանքն ու մահը։
Տղաներն ընտրեցին կյանքը, իսկ ոմանք էլ անցան մահվան ճանապարհով, որպեսզի հայրենիքի համար բացեն կյանքի նոր ճանապարհ։
Փա՛ռք բոլոր նարնց, ովքեր ընկան մարտի դաշտում, որ լեռների վրա կերտվի նոր ու առավել հզոր հայրենիք։