Ողբերգական դեպք Ռուսաստանում․ աշակերտուհին հոսանքահարվել է և այրվել՝ սելֆի անելու ժամանակ
Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի երկրամասում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Աշակերտուհին ցանկացել է լուսանկարվել հոսանք մատակարարող սարքի վրա, սակայն հոսանքահարվել է։
Դեպքի մասին տեղեկությունը տարածվել է համացանցում։ Մահացած աշակերտուհու ընկերուհիները փախել են դեպքի վայրից։ Աշակերտուհու մարմինը հոսանքահարումից հետո այրվել է։
Նրա մարմնի հրդեհը մարել են տեղ հասած հրշեջները։