Էդ ե՛ս պետք է որոշեմ հանդիպե՞մ՝ Սերժ Սարգսյանին․ Եթե ուզում՝ կհանդիպեմ․ Փաշինյան (տեսանյութ)
Ձեր կարծիքով՝ ես Սերժ Սարգսյանի հետ շփվելո՞ւ եմ։ Այսօր ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին հարցով պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողին հետաքրքրում էր, թե մայիսի 9-ին կազմակերպվելիք հաղթանակի միջոցառմանը կհանդիպե՞ն Արցախում ՀՀ երրորդ նախագահն ու վարչապետը։
«Ինչի՞ է ձեզ թվում, որ եթե իրար հետ էնտեղ ենք լինելու, պետք է հանդիպենք։ Է ինքն էլ ա Երևանում, ես էլ եմ Երևանում, նույնիսկ եղել է ժամանակ, որ ինքն էլ էր կառավարական դաչայում, ես էլ էի կառավարական դաչայում․ ու դրանից ի՞նչ։ Կամ ինչ-որ մեկը որոշել ա, որ ես պետք է հանդիպե՞մ Սերժ Սարգսյանի հետ։ Էդ ե՛ս պետք է որոշեմ՝ հանդիպե՞մ Սերժ Սարգսյանին, թե՞ չհանդիպեմ։ Էդ ինքը չի որոշելու։ Եթե ես ուզում եմ հանդիպել Սերժ Սարգսյանին, կհանդիպեմ»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում