Պատկերացնո՞ւմ եք, ինձ վախեցնում են փողոցային գործընթացով․ Էդ հլա հարց ա՝ վախենո՞ւմ եմ, թե՞ ներքին հույս ունեմ, որ նման բան կլինի (տեսանյութ)
Դուք մտածում եք` մեր կառավարությունը ինտրիգների կարի՞ք ունի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցադրումն ուղղեց լրագրողներին։ Նա վստահ է, եթե այսօր էլ ընտրություն լինի՝ իր ղեկավարած կուսակցությունը կհաղթի։
«Մարդիկ կան ակնարկում ու փորձում են վախեցնել, թե փողոցային գործընթաց կսկսեն․ պատկերացնո՞ւմ եք` ինձ վախեցնում են փողոցային գործընթացով։ Էդ հլա հարց ա՝ մենք դրանից վախենում ենք, թե՞ ներքին հույս ունենք, որ, այնուամենայնիվ, նման բան կլինի, որովհետև կարող ա մենք էլ փողոց դուրս գանք»,-նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում