Այնպես չէ, որ մենք չենք կրակում ու շատ խիստ ենք կրակում. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
Երկրապահի նշանակությունն այն է, որ Երկրապահի շնորհիվ մենք հաղթել ենք մեր այս հերոսամարտում, և այդ հաղթանակները բերում են խաղաղության: Այդ մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Երկրապահի օրվա կապակցությամբ ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հաղթանակների միջոցով ենք մենք խաղաղության հասնում և դա է ամենակարևոր խորհուրդը»,- ասաց Տոնոյանը:
Լրագրողի հարցին, թե ներկա կարգավիճակով ԵԿՄ-ն կարո՞ղ է բավարարել նախարարին, Տոնոյանն ասաց, որ չի կարող բավարարել կամ չբավարարել:
«Երկրապահը գոյություն ունի և գոյություն է ունենալու, և դա մեր ժողովրդի ցասումն է ընդդեմ անարդարության և անվտանգության խնդիրների»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ ՊՆ-ն շարունակում է համագործակցել ԵԿՄ-ի հետ:
Խոսելով հակառակորդի՝ վերջին շրջանում ցուցաբերած ակտիվության մասին, Տոնոյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, ինքն իրավիճակը գնահատում եմ հարաբերական կայուն:
«Բոլոր միջոցները ձեռնարկվում են, որպեսզի այդպիսի խնդիրներ չառաջանան, բայց ես մի անգամ արդեն արտահայտվել եմ՝ եթե այդպիսի դեպքեր կան հակառակորդի կողմից, այնպես չէ, որ մենք չենք կրակում ու շատ խիստ ենք կրակում»,- նշեց ՊՆախարարը: