Սուպերվարչապետական համակարգը ՀՀ-ում այլևս վերացված է. Փաշինյան (տեսանյութ)
«Ես ասում եմ, որ ՀՀ-ում իշխանություն չունեմ, իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ սուպերվարչապետական համակարգը ՀՀ-ում այլևս վերացված է։
«Մի երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, չի կարող լինել սուպերվարչապետություն։ Մեկ տարվա իմ գործունեության ամենակարևոր արդյունքն այն է, որ ՀՀ-ում չկա սուպերվարչապետ ու չկա այդ համակարգը։ Դուք՝ լրագրողներդ եք նաև դրա ապացուցը, որ կարող ենք ցանկացած հարց ինձ տալ, քանի որ չկա ՀՀ-ում այնպիսի հարց, որ ասեմ՝ կարա՞ք այդ հարցը նենց անեք, ինձ չտան»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
\