«Փաստ 101․ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի անմիջապես հարց ուղղել վարչապետին, այսինքն՝ ինձ»․ Փաշինյան (տեսանյութ)
Լավ, մի հատ էլ բոնուսով փաստ ասեմ․ փաստ 101՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի անմիջապես հարց ուղղել ՀՀ վարչապետին։
Այս մասին իր 1 տարվա պաշտոնավարման ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց նաև, որ ոչ միայն քաղաքացի, այլև յուրաքանչյուր լրագրող ունի հնարավորություն հարց տալու վարչապետին։
«Երկրի վարչապետը, այսինքն՝ ես, 5 ասուլիս եմ կազմակերպել և պատասխանել բոլոր հարցերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում