Կրակոցներ՝ ԱՄՆ-ի դպրոցներից մեկում. դասարանների հրաձգության հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավոր
Ամերիկյան դպրոցներից մեկում երկու դպրոցականներ կրակոցներ են արձակել իրենց համադասարանցիների ուղղությամբ:
Հրաձգությունը միաժամանակ սկսվել է երկու դասարաններում, ինչի հետևանքով ութ դպրոցական վիրավորվել է, նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Երկու կասկածյալները ձերբակալվել են, սակայն դեռ չի հայտնվում նրանց տարիքն ու հրաձգության դրդապատճառները:
Ձերբակալվածների տներում խուզարկություններ են ընթանում: