Իսպանիայի թագավորի ընդունելության ժամանակ սխալմամբ հնչեցվել է դիկտատուրայի ժամանակի հիմնը
Իտալիայում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի և նրա հոր ընդունելության ժամանակ սխալմամբ ներկայիս հիմնի փոխարեն հնչեցվել է իսպանական դիկտատուրայի ժամանակի հիմնը:
Չնայած այդ փաստին, թագավորը և ներկա գտնվողները մինչև վերջ անխռով լսել են հիմնը:
Արարողությունից ավելի ուշ, Իտալիայի նախագահը ներողություն է խնդրել Իսպանիայի թագավորից՝ տեղի ունեցած սխալմունքի համար: