Բնության անոմալիա Ավստրալիայում. երկրի քաղաքներից մեկը ծածկվել է ավազի փոշով
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի փոքրիկ քաղաքներից մեկն ամբողջովին ծածկվել է ավազի փոշով: Ավազի փոշին ամբողջովին ծածկել է արևի լույսը և մի քանի րոպեում քաղաքն ընկղմվել է խավարի մեջ:
Շրջակայքում քամու ուժգնությունը հասել է մինչև ժամում 80 կիլոմետրի:
Բնության անոմալիան տևել է շուրջ 20 րոպե և արդեն համարվում է վերջին 40 տարում Ավստրալիայում գրանցված ամենախոշոր ավազային ամպի դեպքը: