«Ժամանակ». Հրահանգ նախարարից. դպրոցների տնօրենները պետք է ազատվեն. սեփական «բանակն» են ստեղծում
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգ է իջեցրել մարզպետներին, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից:
Մարզպետներն էլ հրահանգին հնազանդ իրենց մոտ են կանչում դպրոցների տնօրեններին եւ նրանց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու առաջարկ են անում՝ սպառնալով, որ դիմում չգրելու դեպքում իրենցով կզբաղվեն իրավապահները:
Պատճառաբանությունն այն է, որ իրենք ծառայել են ՀՀԿ-ական իշխանությանը: Իշխանությունը «Իմ քայլին» ծառայողների բանակ է ստեղծում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում