Ես հրաժարվել եմ իմ դստերը գարդասիլով պատվաստելուց․ «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)
Այսօր, մայիսի 7-ին, ԱԺ հայտարարությունների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նկատեց, որ «գարդասիլ» պատվաստանյութի ուրվականը հետևում է մեզ արդեն քանի տարի։
Նրա դիտարկմամբ խնդրից չենք կարող ձերբազատվել այնքան ժամանակ, քանի դեռ լուրջ հետազոտություններ ու փաստեր չեն ներկայացվել, թե ինչ ազդեցություն կարող է այն ունենալ օրգանիզմի վրա։
Լիլիթ Ստեփանյանը հիշեցրեց նաև վերջերս Աբովյանում դպրոցականների ստիպողաբար պատվաստումը և կոչ արեց այս հարցին ավելի լուրջ վերաբերել ու իրազեկել։
Նա ինքը հրաժարվել է իր աղջկան պատվաստել գարդասիլով։
Մանրամասները՝ տեսանյութում