Ո՞ր դեպքում Ծառուկյանը կհրաժարվի մանդատից. ԲՀԿ նախագահի հարցուպատասխանը ԶԼՄ-ների հետ (տեսանյութ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Խորհրդարանում պատասխանել է լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի, անդրադարձել վերջին օրերի ներքաղաքական ամենաքննարկվող թեմաներին՝ այդ թվում բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու վերաբերյալ հնչող գնահատականներին:
«Պարոն վարչապետը ճիշտ է ասում՝ բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, բայց ամենակարևորը՝ պետք է լինեն ծանոթություններ, կապեր, վստահություն, ընկերություն, շրջապատ, որովհետև ցանկացած ծրագիր, ցանկացած ներդրում կայանում է ծանոթության, վստահության կլոր սեղանի շուրջ»,- ասել է ԲՀԿ ղեկավարը և ավելացրել. «Ես չեմ ուզում հավատալ, որ այսօր իշխանությունը Ծառուկյանի դեմ ճնշման քայլեր է կատարում, բայց կան ոչինչ չարած մարդիկ, որ փորձում են երևալ»:
Գագիկ Ծառուկյանը նաև անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ հարցին:
Մանրամասները՝ տեսանյութում